ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

«Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է». Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է». Արծրուն Հովհաննիսյան
04.04.2016 | 12:03

«Լավ լուրերից հերթական մեկը. Փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 9301

Մեկնաբանություններ